Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 12:06 11-11-2022

Անկարան աջակցություն է հայտնել Բաքվին` խաղաղության ապահովման գործընթացում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին` խաղաղության ապահովման գործընթացում։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությունը, Էրդողանն այս մասին ասել է Սամարղանդում ընթացող Թյուրքալեզու պետությունների կազմակերպության գագաթաժողովում իր ունեցած ելույթում։

Էրդողանն ընդգծել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակը դեռևս փխրուն է։ Նա նշել է Անկարան Բաքվի կողքին է նաև խաղաղության ապահովման գործընթացում։

Թուրքիայի առաջնորդը հիշեցրել է, որ այս օրերին նշվում է Ադրբեջանի հաղթանակի օրվա երկրորդ տարեդարձը։

«Նոյեմբերի 8-ի՝ հաղթանակի օրվա երկրորդ տարեդարձի կապակցությամբ մենք հարգում ենք նահատակների հիշատակը և առողջություն ենք մաղթում վետերաններին», - ասել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ Ուզբեկստանի մայրաքաղաք Սամարղանդում ընթանում է Թյուրքական պետությունների կազմակերպության իններորդ գագաթնաժողովը։