Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:17 07-11-2022

Ասկերանի շրջանի Շոշ համայնքում վթարից ուղևոր է մահացել

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 11:15-ին, ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքի ավագ տեղամասային տեսուչ Ա.Գրիգորյանը հաղորդել է, որ Շոշ գյուղում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ-ն։

«Դեպքի վայր մեկնած քննչական օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 11:05-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք գյուղի 58-ամյա բնակիչ Ա. Մարգարյանը վարելով «Wolksvagen vento» մակնիշի ավտոմեքենան, կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհից դեպի աջ և բախվել ժայռին։

ՃՏ պատահարի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն», իսկ ուղևոր՝ նույն գյուղի 65-ամյա բնակիչ Հ. Ավանեսյանը տեղում մահացել է:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն»,- նշված է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի