copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:38 07-11-2022

Բացառված է, որ Փաշինյանի հետ քննարկում ունենամ, էդ նշանակում ա, որ մյուս օրվանից ես Խաչատուր Սուքիասյան չեմ. Սուքիասյան

Մեզ երկար ժամանակ համոզել են, որ դա քաղաքի կենտրոնում է, դուք ունեք գումար, խնդրում ենք ձեզ՝ վերցրեք։ Մենք ասել ենք՝ չենք ուզում, որովհետև հիմա նպատակահարմար չենք գտնում, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանը՝ ներկայացնելով, թե ինչ պայմաններում են սեփականաշնորհել Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի տարածքը։

«Երկար բանակցություններից հետո ինձ իմ հայրիկն է համոզել։ Հասկանում էինք, որ եթե գանք էն համոզման, որ պետք է շենքը վերակառուցվի, այդ բակում տարբեր խնդիրների ենք առնչվելու։ Այդ խնդիրները եղան. 4 բնակարան ասացին, 5 բնակարան ձեռք բերեցինք։ Մոտ 4 մետր բարձրությամբ մի պատ է եղել, հետո 1 մ 20 սմ բարձրացվել է այդ պատը։ Աբովյան փողոցում այն եղել է 10 մ երկարությամբ, մոտ 8 մ էլ՝ Արամի փողոցում։ Պատ է եղել, բակում փոքրիկ տներ են եղել։ Բակի բոլոր տները քանդվել են։ Իրենք մեզ վաճառել են 6 մետր լայնությամբ, մնացած 30 մետրն այդ տների ձեռքբերման արդյունքում է եղել, անցել, դարձել «Սիլ պլազա»», - ասաց Խաչատուր Սուքիասյանը։

Պատգամավորն ասաց, որ իր համար անակնկալ չի եղել, որ այսօր դատախազությունը վիճարկում է սեփականության օրինականությունը.

«Ես ուրախ եմ, երջանիկ եմ, որովհետև ես իմ բոլոր գործողությունների համար պատասխան եմ տալիս, գիտեմ, թե մեր համակարգն ինչպիսին է։ Հնարավոր է՝ ինչ-որ թյուրիմացություն կամ շփոթմունք լինի, բայց մենք օրենք չենք խախտում, դա ի սկզբանե դրված է եղել մեր ընտանիքում»։

Պատգամավորն ասաց, թե բացառված է, որ այս հարցով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում ունենա։
«Դա նշանակում է, որ մյուս օրվանից ես Խաչատուր Սուքիասյան չեմ և Նիկոլ Փաշինյանն էլ Նիկոլ Փաշինյան չէ։ Ես ինձ թույլ չեմ տալիս»։

Հիշեցնենք՝ մամուլում այսօր հրապարակում եղավ, որ գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկում է Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից