copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:08 05-11-2022

Հայաստանն ինչքանով է ենթարկվում Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումների ռեժիմին. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ռուս-ուկրաինական պատերազմից հետո, երբ Արեւմուտքը տնտեսական սանկցիաներ սահմանեց Ռուսաստանի նկատմամբ, սկսեցին ուշադիր հետեւել, թե Հայաստանն ինչքանով է ենթարկվում այդ սահմանափակումների ռեժիմին։

Գլխավոր թիրախը հայկական բանկային համակարգն էր, իսկ գլխավոր վերահսկողը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանը, ով, ըստ լուրերի, պարբերաբար այցելում էր Կենտրոնական բանկ, հանդիպում բանկիրների ու ԿԲ նախագահի հետ եւ զգուշացնում, որ սանկցիաների դեմ չաշխատեն, ռազմավարական դաշնակցին տակից չօգնեն, միանան հակառուսական պատժամիջոցներին։ Դրա հետեւանքով էլ բանկերն այդպես մեծացրին գործարքների միջնորդավճարները, սկսեցին խոչընդոտներ հարուցել Ռուսաստանից եկողների եւ նրանց բանկային փոխանցումների առաջ։

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը մեր այս հարցի մեջ «դեղին» երանգ տեսավ եւ ասաց․ «Ինչ վերաբերում է ԱՄՆ դեսպանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ այլ երկրների դեսպանների հետ հանդիպումներին, ինձ թվում է՝ պարիտետային սկզբունքը պահպանվում է։ Դրանք հանդիպումներ են, որոնք տեղի են ունենում տարին մեկ կամ երկու անգամ։ Այսինքն, ես կարծում եմ, որ Ռուսաստանի դեսպանի հետ ավելի շատ եմ հանդիպել, քան՝ Ամերիկայի դեսպանի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ