copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:39 02-11-2022

Արցախի օկուպպացված տարածքում կրկին ադրբեջանցի է պայթել ականի վրա

Արցախի Հարապետության՝ Բաքվի կողմից օկուպացված Մեխակավանի (Ջաբրայիլ-խմբ) շրջանի տարածքում հերթական ադրբեջանցին է պայթել ականի վրա։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պետական ականզերծման գործակալությունը։

Հաղորդվում է, Ջաբրայիլի շրջանի Մեհդիլի գյուղի տարածքում՝ հակահետևակային ականի վրա պայթել է 1977 թվականին ծնված Իլգար Գեյբաթ օղլու Ահմեդովը։ Նա շրջանի տարածքում որպես վարորդ էր աշխատում։

Ականի պայթյունի արդյունքում Ահմեդովը բազմաթիվ վնասվածքներ է ստացել։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ անդամահատել են վերջինիս ձեռքի երեք մատը։ Ներկայումս դեպքի առթիվ Ջաբրայիլի շրջանի դատախազությունը հետաքննություն է անցկացնում։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ են անցել, կամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանձնվել Արցախի անվտանգության գոտու մաս կազմող 7 շրջանները, նախկին ԼՂԻՄ-ի կազմի մեջ մտնող Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը, համանուն շրջանի Քարինտակ գյուղը, ինչպես նաև որոշ գյուղեր Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններից։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է
20:07 Ռուսաստանում ռեկորդային թվով հուղարկավորության բյուրոներ են գրանցվել
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
22:38 1 օր ջուր չի լինի. հայտնի են հասցեները