copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:36 02-11-2022

Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը երկրորդ ընթերցման կներկայացվի ԱԺ հերթական նիստում

Նոյեմբերի 2-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցի նախագահությամբ հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ քննարկվել են նոյեմբերի 3-ին կայանալիք ԱԺ հերթական նիստի օրակարգին վերաբերող հարցեր:

Աղբյուրի տեղեկատվությամբ օրակարգում ընդգրկված է 2 հարց։

Առաջինը՝ խորհրդարանի՝ հոկտեմբերի 27-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի երկրորդ ընթերցման ներկայացնելու մասին հարցն է:

Հաջորդ հարցը պատգամավորների հայտարարություններն են: Խորհրդակցության ավարտին ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը հայտարարեց, որ ԱԺ հերթական նիստը կգումարվի նոյեմբերի 3-ին՝ ժամը 17:00-ին:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում