copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:45 02-11-2022

Հայաստանի պաշարումը շարունակվում է ու մեր շուրջ ձևավորվող օղակը սեղմվում է. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումը էականորեն մեծացրել է Սյունիքի կոմունիկացիանների ու բնակավայրերի խոցելիությունը։
Տարբեր առիթներով անդրադարձել եմ Գորայք-Գորիս ճանապարհահատվածի՝ մի քանի ուղղություններով Ադրբեջանի առաջխաղացումներին և դրա ստեղծած մեծ սպառնալիքներին։

Բավականին վտանգավոր վիճակ է նաև Կապան-Ճակատեն-Շիկահող-Սրաշեն-Ներքին Հանդ-Ծավ հատվածում, այսինքն՝ Կապանը Իրանի հետ կապող երկրորդ մայրուղու ուղղությամբ։

Որքան էլ իշխանությունը հայտարարեց, որ ադրբեջանցիների՝ դեպի Ճակատեն գնացող ճանապարհի նկատմամբ վերահսկողությունից հետո նոր ուղիներ է կառուցում, այսօր փաստացի գործող, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհը ևս Ադրբեջանի խոցելիության դաշտում է։

Ի դեպ, սեպտեմբերյան հարձակման ժամանակ, այդ իրավիճակով պայմանավորված, այդ «այլընտրանքային» ճանապարհը չի օգտագործվել, որովհետև ադրբեջանցիները կրակ են բացել այդ հատվածով երթևեկող մեքենաների վրա։

Կապանից դեպի մի շարք գյուղեր՝ մինչև Ներքին Հանդ, Ծավ գնացող հանրապետական նշանակության մայրուղու մի հսկայական հատված ադրբեջանական տեսանելիության և խոցման դաշտում է։

Սա խնդիր է ինչպես պաշտպանական առումով, այնպես էլ Սյունիքի մի շարք բնակավայրերի բնականոն կյանքի ու զարգացման համար։
Հայաստանի պաշարումը շարունակվում է ու մեր շուրջ ձևավորվող օղակը սեղմվում է, իսկ իշխանության միակ զբաղմունքը սեփական տապալումները տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների ու միջազգային հանրության վրա բարդելն է»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից