copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 19:44 01-11-2022

Թուրք լեգենդար ֆուտբոլիստն աշխատում է որպես տաքսու վարորդ․ մեղավորը Էրդողանն է

Թուրքիայի ֆուտբոլի պատմության մեջ էական հետք է թողել Հաքան Շուքյուրը։ Ֆուտբոլիստ, ով մեծապես նպաստել է բրոնզե հաջողությանը 2022 թվականին, մշտապես բարձր է պահել երկրի ֆուտբոլային պատիվը։ Թուրքիայում հաջող կարիերայից հետո նա նաև պաշտպանել է իտալական «Ինտերի» և անգլիական «Բլեքբերնի» գույները։

Փայլուն կարիերայից հետո թուրք երկրպագուների սիրելի Շուքյուրը մտավ քաղաքականություն, որտեղ էլ նրա համար սկսվեցին «սև օրեր»․․․



Նա լավ հարաբերությունների մեջ էր Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այնուհետև նա լքեց «Արդարություն և զարգացում» կուսակցությունը։ Թուրքիայում քաղաքական զարգացումների ֆոնին Հաքանը մեղադրվեց պետական հեղաշրջման մեջ և ստիպված եղավ լքել երկիրը։ Իր խոսքով ինքը կապ չուներ հեղաշրջմանը մասնակցելու հետ և այդ ամենը եղել է Էրդողանի ձեռքի գործը։

«Ես ամեն ինչ կորցրել եմ։ Էրդողանը խլել է ինձնից ամեն ինչ՝ աշխատանքս, ազատ ապրելու իրավունքս․․․»,- ասել է նախկին ֆուտբոլիստը։

Շուքյուրը բնակվում է ԱՄՆ-ում։ Սկզբում նա սրճարանում էր աշխատում, իսկ այժմ տաքսի է վարում։ Վերջին տարիներին նա Uber-ի վարորդ է։

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն