Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:53 01-11-2022

2023–ի բյուջեում ներառված չեն հարևանների հետ երկաթուղային և ավտոմոբիլային նոր ճանապարհների կառուցման համար անհրաժեշտ միջոցները․ Թաթուլ Մանասերյան

Հաջորդ տարին ունենալու է իր բազմաթիվ առանձնահատկությունները՝ սկսած գնաճից, մինչև նոր խնդիրներ, որոնք ծառանալու են մեր տնտեսության առջև, հատկապես, հարևանների հետ որակապես նոր հարաբերությունների ձևավորման այս փուլում։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն՝ անդրադառնալով 2023 թ-ի ՀՀ պետական բյուջեի նախագծի։ Նա ընդգծեց, որ այդ խնդիրները հաստատ իրենց ազդեցությունն են ունենալու տնտեսության վրա։ «Խոսքը ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային ճանապարհների կառուցմանն է վերաբերում։ Կան էլի շատ խնդիրներ, որոնք բացարձակապես չեն հաշվի առնված։

Այս դեպքում, ասել, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները՝ ճիշտ չէ, քանի որ բավական երկար ժամանակ է, որ այդ մասին խոսվում է։ Երեկ կրկին բանակցություններ են ընթացել, հետևաբար, այդ ուղղությամբ աշխատանքների մեկնարկը կարող է շաբաթների կամ 1-2 ամսվա հստակեցման խնդիր լինել, սակայն ի վերջո, այդ խնդիրները ծառանալու են Հայաստանի տնտեսության և բյուջեի վրա։

Կառավարությությունն արդեն պետք է տեխնիկատնտեսական հաշվարկներ ունենա, որոնց գոյությանը ես ծանոթ չեմ։ Ավելին, կառավարությունը ոչ միայն ենթակառուցվածքների կառուցման հաշվարկներ պետք է ներկայացնի, այլև պետք է հստակ հաշվարկներ լինեն, թե ինչ ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա այդ ենթակառուցվածքների կառուցումը և գործարկումը։ Այս ամենը հաշվարկներ են, որոնք կառավարությունը չի ներկայացնում»։

Նա նշեց, որ երկրորդ խնդրին այն է, որ բյուջեի վրա մեծ բեռ է աշխատավարձերի բարձրացումը, հատկաապես բարձրաստիճան պաշտոնյաներինը, ընդ որում, եթե նվազագույն աշխատավարձը մի քանի դրամով է բարձրանում, ապա բարձրաստիճան պաշտոնյաներինը տոկոսային հարաբերակցությամբ շատ ավելի է բարձրանալու։

«Ինձ համար կարևորագույն խնդիրը, որ արդեն երկար տարիներ չի լուծվում, դա գիտությանը հատկացվող շատ սիմվոլիկ գումարներն են։ Մինչդեռ գիտության ֆինանսավորման համեմատ՝ ոստիկանությանը 6 անգամ ավելի շատ գումարներ են հատկացվում»։

Տնտեսագետի դիտարկմամբ՝ խնդրահարույց է նաև աղքատության բարձր մակարդակը, մասնավորապես, տարեվերջին կառավարությունը կանխատեսել էր 42 տոկոս աղքատության մակարադակ։ «Բյուջեում պետք է հաշվի առնվի, թե մարդիկ ինչպես են ապրելու, ինչ նպաստներ են ստանալու, աղքատության հաղթահարման ինչ խնդիրներ են իրականացվելու, բոլոր այս հարցերը օդում կախված են։

Ինչ վերաբերում է տնտեսական աճի ցուցանիշին, որ դրված է բյուջեի նախագծի հիմքում՝ Մանասերյանն ասաց, որ եթե բոլոր խնդիրների գումարելիները դրվեն իրար կողք, պարզ կդառնա, որ դրանք իրագործելն իրատեսական չէ»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից
18:47 Զանգեք ձեր մամային ու պապային. Սուպեր Սաքոյի դիմումը՝ հայրիկի գերեզմանից