copy image url
Ներքին 3 տարի առաջ - 00:56 01-11-2022

Թուրքիայում մենք նորեն անձայն ենք, նորեն կըսեն՝ լռե՛, Կարո․ մենակ ես կխոսիմ դժբախտաբար. Փայլան

«Եթե գիտես՝ դու ճիշտ ես, և դու պետք է խոսես, խոսի՛ր։ Հիմա դժբախտաբար Թուրքիայում շատ չեն խոսում Ցեղասպանության մասին։ Ութ տարի շարունակ խոսում էի դրա մասին, այս տարի նոր բան եղավ»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր Կարո Փալյանը, ով ՀՀ է ժամանել Հայաստան-Սփյուռք համաժողովի համար։

Փայլանի խոսքով՝ Թուրքայի հայ համայնքը հիմա վախի մեջ է․ «Մեծ մայրս՝ Սիրանույշը, Ցեղասպանությունից հետո լրիվ մենակ էր մնացել՝ կորցնելով ամբողջ ընտանիքը։ Նա ինձ միշտ ասում էր, Կարո, շատ մի՛ խոսիր, որովհետև ութսուն տարի անձայն էին ապրում ու չէին կարողանում խոսել Ցեղասպանության մասին։ Վերջը Հրանտ Դինքի պատմությունը եղավ, ու երբ Թուրքիան բռնեց ժողովրդավարության ճանապարհը, մենք սկսեցինք խոսել Ցեղասպանության մասին։ Երբ իշխանությունն Էրդողանը իր ձեռքը վերցրեց, ինքն էլ էր այդ ժամանակ ճնշման տակ, որովհետև մահմեդականները հիմա ճնշման տակ են, և երբ մենք էլ սկսեցինք բռնել ժողովրդավարության ճանապարհը, սկսեցինք խոսել Ցեղասպանության և մնացած մյուս խնդիրների մասին, հայկական դպրոցների և եկեղեցիների խնդիրների մասին։ Հիմա նորից անձայն են, լռում են ու ինձ էլի ասում են՝ լռի՛ր, Կարո՛։ Հիմա, դժբախտաբար, միայն ես եմ խոսում Թուրքիայում, մեծամասնությունն անձայն է, բայց լռելը հեշտ բան չէ»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից