copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:16 30-06-2022

Փոքրամասնությունների հիմնադրամները 9 տարի է՝ չեն կարողանում ընտրություններ անցկացնել. Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայազգի պատգամավոր Կարո Փայլանը փոքրամասնությունների հիմնադրամների ընտրական կանոնակարգի վերաբերյալ գրավոր հարցադրումներ է ներկայացրել Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային:

Ինչպես հաղորդում է ermenihaber-ը, Փայլանը մասնավորապես շեշտել է, որ 2013թ. հունվարի 19-ին չեղարկված ընտրական կանոնակարգի պատճառով փոքրամասնությունների հիմնադրամները 9 տարի շարունակ չեն կարողանում ընտրություններ անցկացնել։ Այս ողջ ընթացքում փոքրամասնություն հանդիսացող համայնքները պայքարել են և փոխանցել իրենց պահանջները և՛ ընտրական իրավունքի վերադարձի, և՛ ժողովրդավարական ընտրությունների վերաբերյալ:

2022թ. հունիսի 18-ին հրապարակված Փոքրամասնությունների հիմնադրամների ընտրական հրամանագիրը, ըստ Կարո Փայլանի, մեծ հիասթափություն է առաջացրել փոքրամասնությունների համայնքներում։ Ընտրական կանոնակարգը, որն անտեսում է փոքրամասնությունների համայնքների առաջարկները, դիտվում է որպես պարտադրանք։ Ըստ էության այդ կարգավորումը ոչ միայն չի լուծի առկա խնդիրները, այլև նորերը կստեղծի:

Նոր կանոնակարգը քննադատության է ենթարկվել փոքրամասնությունների համայնքների և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից: Կարգավորման վերաբերյալ փոքրամասնության ներկայացուցիչների կողմից քննադատության ենթարկվող հիմնական խնդիրներն են այն, որ հիվանդանոցներ ունեցող հիմնադրամների ընտրությունները անորոշության են մատնվել՝ քանի որ կապված են առողջապահության նախարարության հետ:

Բացի դրանից, որոշ դրույթներ, ըստ պնդումների, հակասում են Լոզանի պայմանագրին:

Փայլանը Թուրքիայի փոխնախագահին ներկայացրել է հետևյալ հարցադրումները.
1. Ինչո՞ւ եք փոքրամասնությունների հիմնադրամի ընտրությունների կանոնակարգում փոքրամասնությունների համայնքների ներկայացուցիչների պահանջներից զատ այլ պարտադրանքներ ավելացրել:
2. Ինչո՞ւ տարանջատեցիք մեր հիմնադրամները՝ համայնքային հիմնադրամների ընտրությունը հիվանդանոցների միջոցով կապելով առողջապահության նախարարության հայեցողության հետ։
3. Փոքրամասնությունների ընտրական կարգավորումներւմ ավելացրած Ձեր պարտադրանքները Լոզանի պայմանագրին չե՞ն հակասում արդյոք։
4. Ինչպե՞ս կարող են ժողովրդավարական լինել ընտրությունները, եթե դրանցում ընտրական կազմկոմիտեն որոշվում է ներկայիս ղեկավարների կողմից:
5. Ինչո՞ւ է փոքրամասնության հիմնադրամի ընտրական կանոնակարգում փոփոխությունները նախաձեռնել ներքին գործերի նախարարությունը, որն այս հարցում իրավասություն չունի:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից