copy image url
Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 19:21 29-10-2022

Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները

ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Ինչպես հայտնում են ԱԺ-ից, Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին ներկայացրել է կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր: