Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:10 28-10-2022

Նիկոլ Փաշինյանն արդեն ցույց է տվել իր դեմքը․․․ որ թրքասեր է․ քաղաքացի

Ես Նիկոլ Փաշինյանից ոչ մի լավ բան չեմ սպասում։ Ինքն արդեն ցույց է տվել իր դեմքը․․․ որ թրքասեր է։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքացիներից մեկը։

«Եթե երկրի ղեկավարն օրը 3 անգամ մի հարցի շուրջ իր կարծիքը փոխեց՝ ես նրան չեմ հաշվում որպես ղեկավար։ Հենց օրինակ Արցախի հարցում։ Ստեփանակրտի հրապարակում գոռաց «Արցախը Հայաստան է և վերջ», բայց այսօր ասում է՝ Արցախը պիտի մնա Ադրբեջանի կազմում»,- ասաց նա։

Քաղաքացու խոսքով՝ ինքը սպասելիքներ չունի նաև ՀՀ ԱԺ-ից։

«ԱԺ-ում պատերազմից հետո Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ Էրդողանն ու Ալիևը միջազգային տեռորիստ են, Հովիկ Աղազարյանը տեղից վեր կացավ, ասաց՝ պրն․ Վարդևանյանի, ի՞նչ բարոյական իրավունք ունես՝ Էրդողանին ասում ես տեռորիստ։

Լավ, եթե Էրդողանը տեռորիստ չի․․․ Սիրիայից, Պակիստանից, Աֆղանստանից, Թուրքիայից տեռորիստներ բերեց, լցրեց Արցախ։ Մեր 18-20 տարեկան զինվորներին՝ 5000-6000 տվինք։

Ուրեմն, եթե Էրդողանն արդար է՝ դուք եք տեռորիստներին հրավիրել Արցախ։ Ես ուրիշ ասելիք չունեմ։ Այդ 71 ՔՊ-ական պատգամավորներից չդատապարտեց Հովիկ Աղազարյանի ասածները»,- ասաց նա։

Քաղաքացին ներկայացրեց նաև մի շարք այլ հարցերի վերաբերյալ իր տեսակետը։

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը