copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:57 28-10-2022

Սփյուռքի հանձնակատարը կատարում է Չավուշօղլուի հրահանգները. Իշխան Սաղաթելյան

Սովորաբար համահայկական խորհրդաժողովները մեր ժողովրդի ջանքերը միավորելու, միասնություն, համերաշխություն ստեղծելու, համահայկական օրակարգեր քննարկելու եւ լուծումներ գտնելու նպատակով են տեղի ունենում. դա է տրամաբանությունը:

Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, «Լազարյան ակումբի» նիստից առաջ, լրագրողների հետ զրոույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Երեւանում մեկնարկող Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2020-ին:

«Սրանց գագաթնաժողովը Սփյուռքը պառակտելու, նոր լարվածություն ստեղծելու, իրենց էժան եւ մանր քայլերով իրենք ոչ թե համահայկական գագաթնաժողով են անում մեր ուժերը համախմբելու եւ մեր օրակարգերն առաջ տանելու, այլ Սփյուռքը պառակտելու համար:

Հանձնակատար ունեն, որը, ըստ էության, իր քայլերով ու գործողություններով Ադրբեջանի կամ Թուրքիայի որեւէ դեսպանի կամ հանձնակատարի գործունեությունից չի տարբերվում: Երբ դու քո առջեւ նպատակ ես դրել քանդել 100-ամյա ավանդական կառույցների գործունեությունը, պառակտել եւ փորձել Սփյուռքում լարվածություն ստեղծել, դու առնվազն կատարում ես Չավուշօղլուի հրահանգները, ով անընդհատ ասում է, որ Սփյուռքը մեզ համար սպառնալիք է:

Երբ դու մեր հայանպաստ գործիչներին, օրինակ Մուրադ Փափազյանին եւ մեր մյուս ընկերներին արգելում ես գալ Հայաստան, դու ոնց կարող ես խոսել համահայկական օրակարգերի մասին: Դա ընդամենը շոու է, որեւէ լուրջ կազմակերպություն այդ միջոցառմանը չի մասնակցում: Երկու Վեհափառները բոյկոտել են այդ միջոցառումը, դա արդեն ամեն ինչ ասում է: Այդ իրավիճակում պետք է ամաչեին ու հեռանային: Սա հերթական պառակտիչ, քայքայիչ գործողությունն է»,- հայտարարեց նա:

Նախօրեին Սփյուռքի հարցերվ հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտարարեց, որ համաժողովին բոլոր հրավերներն ուղարկվել են անհատների, որեւէ կազմակերպության հրավեր չի ուղարկվել:

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
21:40 Շփվել ենք երկու կողմերի հետ և հույս ունենք, որ շատ շուտով առաջընթացի կհասնենք․ Քուշներ
20:29 Տեղի համայնքապետարանը հերքում է տարածել
20:54 Զելենսկին մանրամասներ է հայտնել Ուիթքոֆի, Քուշների և «եվրաեռյակի» հետ բանակցություններից
21:02 Ոստիկանությունը պահպանություն է տեղակայել Երուսաղեմում հայկական սրբավայրի մոտ
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից