Ավելին 3 տարի առաջ - 00:35 28-10-2022

Հաագայում բնապահպանական ակտիվիստները փորձել են վնասել «Մարգարտե ականջօղով աղջիկը» հայտնի կտավը

Հաագայի ոստիկանությունը ձերբակալել է իրենց էկոակտիվսիտներ համարող երեք վանդալների, ովքեր փորձել են վնասել Յան Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավը։ Նրանցից մեկը գլխով սոսնձվել է կտավին, իսկ երկրորդը պահածոյացված ապուրը լցրել է նրա վրա:

Ավելի ուշ Mauritshuis թագավորական պատկերասրահի ներկայացուցիչները, որտեղ պահվում է 17-րդ դարի նշված կտավը, հայտարարել են, որ ցուցանմուշը չի վնասվել, քանի որ այն ունեցել է պաշտպանիչ ապակի։ «Նկարի վիճակը գնահատել են մեր վերականգնողները, բարեբախտաբար, ապակու ետևում գտնվող արվեստի գործը չի տուժել»,- հայտնել են պատկերասրահի աշխատակիցները։

Հաղորդվում է, որ ոստիկանությունը բերման է ենթարկել վանդալիզմի գործողության երեք մասնակիցների՝ «հրապարակայնորեն գույքին վնաս պատճառելու համար»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում