Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:21 27-10-2022

Զատուլինի հանդեպ ցուցաբերած վերաբերմունքը ոչ միայն լավագույն լուծումը չէր, այլև վտանգավոր էր․ քաղաքագետ

«Չնայած պրն․ Զատուլինի հարցազրույցը ինձ համար ևս վիճահարույց էր, կայացված որոշումը լավագույն լուծումը չէր մեզ համար»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինին Հայաստանում «պերսոնա նոն գրատա» հայտարարելու փաստին։

«Ե՛վ Ռուսաստանում, և՛ Ռուսաստանից դուրս կան բազմաթիվ գործիչներ, որոնք իրենց հայտարարություններով ոչ միայն վնասում են Հայաստանի համբավը, այլև աջակցում են մեր թշնամիներին։ Իհարկե, մեր երկրի իշխանությունների մասին մենք՝ որպես ՀՀ քաղաքացիներ, կարող ենք արտահայտվել, երբեմն վիրավորել, բայց դա վերաբերում է մեր ներքին հարցերին։ Այս իմաստով, իհարկե, այնքան էլ ցանկալի չէ, որ դրսից որևէ գործիչ կարծիք հայտնի Հայաստանի ներքին կյանքին վերաբերող հարցերի վերաբերյալ։ Բայց սրանով հանդերձ նաև ստեղծված իրավիճակում սա ոչ միայն լավագույն քայլը չէր մեզ համար, այլև վտանգավոր էր»,- ասաց նա։

Ըստ փորձագետի՝ դրա փոխարեն ճիշտ կլիներ հավելյալ միջոցներ կիրառել տարբեր երկրներում, այդ թվում ՌԴ մերձիշխանական շրջանակներում մեր շահերի պաշտպաններ ներգրավելու, սեփական լոբբիստական խմբեր ունենալու ուղղությամբ։

«Թշնամուն աջակցող գործիչներին այնպիսի առաջարկներ անենք, որ նրանք ծառայեն ոչ թե մեր թշնամիների, այլ մեր շահերին։ Բայց, փաստորեն, սրանով մենք նաև այն գործիչներին, որոնք իրենք իսկ իրենց երկրներում կատարում են հայանպաստ գործունեություն, ընդ ոում՝ բավականին բարձրաստիճան պաշտոնյա, մենք այդ քայլով օտարացնում ենք և ո՛չ միայն օտարացնում, գուցե ապագայում նաև թշնամացնում ենք մեր ու մեր պետական շահերի դեմ»,- ասաց փորձագետը։

Ըստ Պողոսյանի՝ սա կարող է խոչընդոտ դառնալ նաև հետագայում այլ անձանց մեր շրջանակ ներգրավելու փորձերի ընթացքում, իսկ վերջում մենք կարող ենք մնալ բացարձակ մենակ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան