copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:08 26-10-2022

Զատուլինն այն գործիչն է, որը միշտ պաշտպանել է ՀՀ շահերը՝ տարբեր հարթակներում․ փորձագետ

Զատուլինին Հայաստան մուտք գործելու արգելքի որոշումը քաղաքական դիրքորոշում է՝ Ռուսաստանի նկատմամբ։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարության» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով անդրադառնալով ՌԴ ՊԵտդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինին Հայաստանում պերսոնա նոն գրատա հայտարարելու փաստին։

«Այստեղ անձով չպետք է սահմանափակվել։ Բնականաբար, ընտրվել է Զատուլինը, որովհետև նա ի նպաստ Հայաստանի, ի նպաստ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումների ուղղությամբ աշխատող պատգամավոր է։ Նրա ձայնը և՛ լսելի է, և՛ իր դիրքորոշումն Ադրբեջանի մոտ միշտ հիստերիա է առաջացրել»,- ասաց պատգամավորը։

Մետաքսե Հակոբյանի այս տեսակետը կիսում է նաև քաղաքագետ Արա Պողոսյանը։

«Զատուլինն այն գործիչներից է, որը պարբերաբար այցելել է Արցախ, որը բավականին հաճախ է գտնվել Հայաստանում, որը ՀՀ շահերը ՌԴ տարբեր մարմիններում, այդ թվում նաև հեռուստաընկերություններում, բավականին արդյունավետ փորձել է պաշտպանել»,- ասաց նա։

Բացի դրանից, ըստ քաղաքագետի, Զատուլինն իր կարգավիճակի առումով բավականին ընկալելի գործիչ է Ռուսաստանում և պետք էր առավելագույն զգուշավորություն դրսեվորեին որևէ որոշում կայացնելուց առաջ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի