copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:30 26-10-2022

Բելառուսի արտգործնախարարն այցելել է Իրան

Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյին այցելել է Իրան և հանդիպում է ունեցել այդ երկրի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։

Իրանի արտգործնախարարն՝ իր բելառուս գործընկեր Վլադիմիր Մակեյիի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մոտ ապագայում պատրաստվում է այցելել Իրան։

Հաղորդվում է, որ Աբդոլլահյանի և Մակեյի հանդիպման ընթացքում Իրանի և Բելառուսի արտաքին գործերի նախարարությունների միջև համագործակցության համապարփակ ծրագրային փաստաթուղթ է ստորագրվել։ «Երկու երկրների երկարաժամկետ համապարփակ համագործակցության փաստաթուղթը այլ փաստաթղթերի հետ մեկտեղ կստորագրվի Թեհրանում»,- ասել է Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը։

Իրանի բարձրաստիճան դիվանագետը հանդիպման ընթացքում զգուշացրել է Եվրամիությանը չշարունակել Իրանի նկատմամբ հին ձախողված ռազմավարությունը։ Աբդոլլահյանը հերթական անգամ հերքել է ուկրաինական պատերազմում Ռուսաստան անօդաչու թռչող սարքեր ուղարկելու մասին անհիմն մեղադրանքները։

Իրանի արտգործնախարարն իր խոսքում քննադատել է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի երկակի ստանդարտները։ Նրա խոսքով՝ որոշ ամերիկացի պաշտոնյաներ պնդում են համաձայնության հասնելու անհրաժեշտությունը, բայց նրանք նաև աջակցում են Իրանում ահաբեկչությանը և քաոսին:

Բելառուսի արտգործնախարարն իր հերթին հայտնել է, որ իր երկիրը դեմ է միակողմանի տնտեսական և առևտրային պատժամիջոցներին։ «Մենք ցանկանում ենք միջազգային իրավունքի իրականացում և չենք սիրում վնասել այլ երկրների տնտեսությանը»,- ասել է Մակեյը։

Մակեյը նաև հավելել է, որ Իրանն ու Բելառուսը շարժվում են դեպի ռազմավարական գործընկերություն։


Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
08:12 Ռուսաստանից սկսել են վախենալ. Հրապարակ
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
15:23 Պապարացիների բացահայտո՞ւմը, թե՞ PR քայլ. Մերի Քոչարյանին ու Թելման Խաչատրյանին միասին են նկատել