copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:30 24-10-2022

Ա․ Հարությունյանը հիմա ոչ թե Ն․ Փաշինյանի դրածոն, այլ ռուս-թուրքական դաշինքի կամակատարն է․ Ա․ Քանանյան

Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի միջև, ըստ էության և բովանդակության, երբեք հակադրություն լինել չի կարող։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։

«Երկուսն էլ իրենց մարդկային էությամբ և քաղաքական դերակատարմամբ իշխանությանը Քաջ Նազարի բախտով հասած խեղկատակներ են։ Անգամ այն տարբերությունները, որոնք ոմանք կնկատեն, միանգամայն պայմանավորված բնույթի են։ Նրանք շարունակում են համաձայնեցնել իրենց գործողություներն ու ասածները։ Պարզապես Նոյեմբերի 9-ից հետո Արայիկ Հարությունյանը շատ ավելի տրված է ռուսական վերահսկողությանը, քանի երևանյան ռազմաքաղաքական վերահսկողությանը։ Արայիկը Երևանից կախված է բյուջեով, բայց ավելի արմատական ռազմաքաղաքական հարթության վրա կատարում է ռուսական հրամանատարության հրահանգները։ Իսկ ռուսական հրամանատարության հրահանգները միշտ լինում են համաձայնեցված Ադրբեջանի հետ։ Հետևաբար, ռազմաքաղաքական իմաստով, Արայիկ Հարությունյանն, այո՛, այսօր արդեն Նիկոլ Փաշինյանի դրածոն չէ, ինչպիսին էր մինչև 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմը, այլ ռուս- թուրքական դաշինքի կամակատարն է Արցախում»,- ասաց քաղաքագետը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել