copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:46 24-10-2022

Գեղարքունիքի մարզպետը Հայկական Կարմիր խաչի գործադիր տնօրենին է ներկայացրել հրետակոծված բնակավայերում խնդիրները

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարանին և Հայկական Կարմիր խաչի ընկերության Գեղարքունիքի մարզի նախագահ Մակիչ Մնացականյանին:

«Հանդիպման սկզբում Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրենը խոսեց այն ծրագրերի մասին, որոնք իրականացվել են Գեղարքունիքի մարզում՝ միայնակ, առավել խոցելի տարեցների, հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի, տուբերկուլյոզով հիվանդների, այլ խոցելի խմբերի, Ղարաբաղյան հակամարտության սրացման և 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված անձանց և տուժած բնակավայրերի համար։

2022 թվականի սեպտեմբերի 13-ից մինչ օրս Գեղարքունիքի մարզում տրամադրվել է 622 միավոր մարդասիրական օգնություն՝ սննդի, հիգիենիկ պարագաների, հագուստի, առաջին օգնության պարագաների, կենցաղային և խոհանոցային իրերի, գրենական պիտույքների, մահճակալների և անկողնային պարագաների, առաջին հոգեբանական աջակցության տեսքով։

Գոհունակությունը հայտնելով Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից մարզի տարբեր համայնքներում և բնակավայերում ցուցաբերվող տարատեսակ աջակցությունների համար՝ առանձնացրել եմ այն խնդիրներն ու առկա կարիքները, որոնք ծառացել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հրետակոծված բնակավայերի և բնակչության առջև։

Հայկական Կարմիր խաչը սերտորեն համագործակցում է Գեղարքունիքի մարզպետարանի, մարզի տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ գնահատումների արդյունքում ձևավորվող խիստ կարիքի վրա հիմնված աջակցություն տրամադրելու և ծրագրեր իրագործելու համար»,- գրել է մարզպետը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում