copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:19 24-10-2022

Ռուսաստանի դեմ եվրոպական սանկցիաներից տուժեց նաև Եվրոպան․ փորձագետ

Ռուսաստանի դեմ եվրոպական տնտեսական սանկցիաներից տուժեց նաև Եվրոպան։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց էներգետիկ ոլորտի փորձագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով Եվրոպայի մի շարք երկրներում տնտեսական ճգնաժամի զարգացող տեմպերին։

«Եվրոպայի ու հատկապես դրա լոկոմոտիվի՝ Գերմանիայի տնտեսությունն առավելապես կախված էր ռուսական էժան գազից։

Էստեղ արմատական բառն էժանն է։ Որովհետև, թեկուզ սկզբունքորեն իրենք հեղուկացված գազ կարող են ձեռք բերել, բայց էժան գազ այլևս չի լինի։ Իսկ, քանի որ այդ հիմնական էներգակիրն էժան չէ՝ սա հանգեցրել է նրան, որ ամբողջ ապրանքաարդյունաբերություն ու արդյունաբերությունը դառնում են շատ թանկ ու ոչ մրցունակ։

Նույն, տեխնոլոգիաներ արտադրող ԱՄՆ-ի, Չինաստանի, Ճապոնիայի ու մի շարք այլ երկրների հարթակում»,- ասաց փորձագետը։

Հիշեցնենք, որ Եվրոպայում դեռևս շարունակվում են բողոքի ակցիաները՝ էներգետիկ ոլորտում ստեղծված իրավիճակի դեմ։ Ռուսական գազից հրաժարվելու որոշման հետևանքով այնտեղ գազի գնի կտրուկ աճ է գրանցվել։

Արդյունքում՝ մարդիկ զրկվել են աշխատատեղերից, փակվում են արդյունաբերական մի շարք գործարաններ ու գազալցակայաններ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ