copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:58 21-10-2022

Ռուսական գազից հրաժարված Եվրոպան հույսը դրել է հեղուկ գազի վրա, որից ևս կարող է զրկվել․ փորձագետ

Հիմա Եվրոպան ստանում է հիմնականում հեղուկացված գազ։ Իսկ այդ տարածաշրջանում մեծ գործարանների փակմամբ պայմանավորված գազի պահանջարկը համեմատաբար նվազել է։ Սա, համեմատաբար, նվազեցրել է գազի գինը։

Այդուհանդերձ, Oragir.news-ի հետ զրույցում էներգետիկ անվտանգության փորձագետ Արմեն Մանվելյանը հավելեց՝ էժանացումն այս դեպքում բավականին հարաբերական իմաստ ունի։

«Եթե 1 ամիս առաջ գազը մոտավորապես 3 հազ դոլար արժեր, ապա հիմա 1200-1500 դոլար է։ Բայց միևնույն է, նույնիսկ 1200 դոլարը ֆանտաստիկ բարձր գին է։ Բառացիորեն 1 տարի առաջ ռուսները Եվրոպային գազը վաճառում էին միջինը 350 դոլարով։ Այդուհանդերձ, էս պահին առկա գինն իրենք լավ գին են համարում»,- ասաց նա։

Ըստ մասնագետի՝ Եվրոպայում ստեղծված այս իրավիճակն անգամ անվանում է ստացել՝ Եվրոպայի արդյունաբերական դեինդուստրիացիա։

Այսինքն, Եվրոպան աստիճանաբար սկսելու է դատարկվել արդյունաբերական գործարաններից։ «Ծանր արդյունաբերությունը Եվրոպայից կհեռանա այն տարածքներ, որտեղ կա ավելի ստաբիլ էներգիա և, ամենակարևորը, դրանից կօգտվի ավելի էժան գնով։ Առաջին հերթին, իհարկե, դիտարկվում է ԱՄՆ-ն։ Այնտեղ գազի գինը մոտավորապես 350 դոլար է»,- ասաց Մանվելյանը։

Եվրոպայի ճգնաժամն ազդեցություն կունենա գրեթե բոլոր երկրների վրա. համոզված է փորձագետը։

Ըստ նրա՝ թանկացող էներգիայի գինը վճարելու համար բավարար ֆինանսական միջոցներ չունեցող երկրներում կբախվեն էներգակիրների թանկացման խնդիրների։ Մավելյանը նաև համոզմունք հայտնեց, որ դրա պատճառ է դարձել նաև ԱՄՆ-ի և Եվրոպայի՝ վերջին 10 տարիների ընթացքում որդեգրած «Կանաչ էներգետիկայի» քաղաքականությունը։

«Իրենք ավելի մեծ տեղ էին տալիս արևի և քամու էներգիային և փորձում էին փակել միջուկային կայանները, փակում էին ածուխով, մազութով աշխատող ջերմակայանները և այլն։ Առաջին դժվարությունն այս երկրներում եկող ձմեռն անցկացնելն է լինելու»,-ասաց նա։

Եվրոպայում ձմեռը քիչ թե շատ կանցկացնեն, ասում է Մանվելյանը, ըստ նրա, սակայն, դա առկա ճգնաժամի լուծում չէ։ «Իրենք զրկվել են ռուսական խողովակաշարային գազից և հույսները դրել են մի քանի անգամ ավելի թանկ հեղուկացված գազի վրա։

Ընդ որում, այդ գազը հիմա գնում է Եվրոպա, որովհետև այնտեղ գինը բարձր է։ Գազի գնի ընկնելու դեպքում այն Եվրոպայի փոխարեն կգնա ասիական շուկաներ, որը նույնպես հեղուկացված գազի կարիք ունի»,- ասաց էներգետիկ ոլորտի փորձագետը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ