copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:51 23-10-2022

Իրաքյան Քուրդիստանում ապրող հայ կարիքավոր ընտանիքներին Հայաստանի կողմից հումանիտար օգնություն է տրամադրվել

Հոկտեմբերի 21-ից 22-ը Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը իրականացրեց ՀՀ կառավարության 1809-Ն որոշմամբ նախատեսված միջոցներով Իրաքյան Քուրդիստանում բնակվող հայ կարիքավոր ընտանիքներին և Շեյխանի եզդի փախստականներին հումանիտար օգնության տրամադրումը: ՀՀ ԱԺ պատգամավոր Ռ. Բաքոյանը և հյուպատոս Ա. Մանուկյանը Էրբիլ, Դհոկ և Զախո քաղաքներում, հայկական Ավզրուկ և Հավրեզք գյուղերում կարիքավոր հայերին հանձնեցին հյուպատոսության կողմից պատրաստված կտրոններ, որոնց միջոցով նրանք կարող են գնել սննդամթերք և այլ անհրաժեշտ ապրանքներ: Ռ. Բաքոյանը և Ա. Մանուկյանը իրենց խոսքում նշեցին, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես կանգնած է իր հայրենակիցների կողքին և փորձում է իր հնարավորությունների սահմաններում նեցուկ լինել աշխարհասփյուռ հայ ժողովրդին:

Հոկտեմբերի 21-ին Շեյխանի եզդիական ճամբարում տեղի ունեցավ ճամբարի բոլոր (թվով 870) վրանները փոխելու աշխատանքների հանդիսավոր մեկնարկը, որին ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռ. Բաքոյանը, Էրբիլում ՀՀ գլխ. հյուպատոս Ա. Մանուկյանը, եզդի իրավապաշտպան, Ավրորայի մրցանակակիր Միրզա Դինային, ինչպես նաև Բարզանի բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները:

Միջոցառման շրջանակներում Ռ. Բաքոյանը և Ա. Մանուկյանը ճամբարում բնակվող որբ երեխաներին տրամադրեցին սննդամթերք գնելու կտրոններ, իսկ փախստական այրիներին, Իսլամական պետության գերությունից փրկվածներին և հաշմանդամություն ունեցող անձանց բաժանվեցին ձմեռային ծածկոցներ։

Նույն օրը Շեյխանից ոչ հեռու գտնվող Էսյանի եզդի փախստականների ճամբարում դպրոցի երեխաներին փոխանցվեց գրենական պիտույքներով լի պայուսակներ՝ Բարզանի բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով