copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:16 23-10-2022

Մարտակերտում մարդիկ շատ լավ գիտեն, որ իրենցից բացի ոչ ոք չի կարող իրենց տունը պաշտպանել. Ռուբեն Վարդանյան

Մարտակերտում վարչակազմի ներկայացուցիչների և բնակչության հետ հանդիպումն իսկապես տպավորիչ էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

«Մարտակերտը բավականին հեռու է Ստեփանակերտից, ու այդ պատճառով, ցավոք, բարձրաստիճան անձինք այստեղ հաճախակի հյուր չեն։

Երևում էր, որ բնակիչները բաց ու անկեղծ շփման կարիք ունեն:

Մարդիկ այստեղ ապրում են դժվարին պայմաններում, բայց ինձ զարմացրեց, որ նրանց հետաքրքրում են ոչ այնքան առօրյա խնդիրներն ու հոգսերը, որքան կրթությանը, ապագայի հեռանկարներին վերաբերող հարցերը:

Այստեղի բնակիչներն արժանի են մեծ հարգանքի: Հայրենիքի պաշտպանությունը, քաղաքացիական պարտքը նրանց համար պարզապես խոսքեր չեն, այլ՝ կենսակերպ:

Դա իր օրինակով ցույց էր տալիս նաև Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանը: Նա մեր հանդիպման նախօրյակին էր գործընկերների հետ վերադարձել դիրքերում հերթապահությունից:

Այստեղ մարդիկ շատ լավ գիտեն, որ իրենցից բացի ոչ ոք չի կարող իրենց տունը պաշտպանել»,- գրել է Վարդանյանը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից