copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:03 17-02-2022

Լավ մասնագետները իրենց գինը գիտեն և պատրաստ չեն ուսապարկ լինելու. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասուլիսի ժամանակ հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ հարցին անդրադառնալիս ասաց․

«Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը ես երբեք դեմ չեմ եղել։ Այդ հարաբերությունների հաստատումը ունի բնական ընթացակարգ։ Դիվանագիտական հարաբերություններ են ձևավորվում, դեսպանատներ են բացվում և սկսում են այդ մակարդակի վրա քննարկումները։ Բայց այն ամենը, ինչ հիմա կատարվում է, անհասկանալի է ինձ համար։ Այն ֆորմատը, որը ես այս պահին տեսնում եմ, Թուրքիայի հետ բանակցություն չէ, մենք բանակցում ենք Թուրքիա-Ադրբեջան միավորի հետ, որի օրակարգը թելադրում է Ադրբեջանը։

Ադրբեջանի կողմից չձևավորված օրակարգը հնչեցվելու է Թուրքիայի կողմից։ Սա ճիշտ ճանապարհ չի երկկողմ հարաբերությունների հաստատման համար։ Քոչարյանը նշեց նաև, որ սահմանների բացման ժամանակ վտանգը մեծ է լինելու, և մենք լրջագույն պրոբլեմներ ենք ունենալու շուկայում։ Առաջիկա 5 տարիների ընթացքում մեր տնտեսությունը որոշակի շոկ է ապրելու։ Ես չեմ լսել որևէ գնահատական, հաշվարկ, թե ինչ հետևանքներ է ունենալու սահմանի բացումը, և ինչպես ենք մենք պաշտպանելու մեր շուկան։ Այն նախարարությունը, որը պետք է այդ հաշվարկը անի, անվանվել է հույսի նախարարություն, և չկա։ Իմ տպավորությունը այնպիսին է, որ այս իշխանությունները ատում են արհեստավարժ մարդկանց։ Լավ մասնագետները իրենց գինը գիտեն և պատրաստ չեն ուսապարկ լինելու, քանի որ հասկանում են, որ այդ պաշտոնից կամ դիրքից չի կախված իրենց բարեկեցությունը»,- ասաց Քոչարյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից