copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:35 22-10-2022

Երեւանի քաղաքապետը որոշել է գլուխն ազատել Տիգրան Ավինյանի ծանր ներկայությունից․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մեկնել է երկարատեւ գործուղման. նա հոկտեմբերի 15-20-ը Գերմանիայի Էսսեն քաղաքում մասնակցել է «Ինտերգեո 2022» ցուցահանդեսին, հոկտեմբերի 20-23-ը գտնվելու է Վիեննայում։ Գերմանիայի ցուցահանդեսից նա լուսանկարներ է հրապարակել, Վիեննայից դեռ՝ ոչ։

Մենք տեղեկացանք, որ Սարգսյանը որոշել է գործուղումն ավարտելուց հետո 1-2 շաբաթ էլ մնալ Եվրոպայում, հավանաբար՝ հանգստանալ։ Ենթադրվում է՝ կվերադառնա նոյեմբերի 5-ին։ Քաղաքապետարանից հայտնեցին, որ այս պահին տեղյակ են պաշտոնապես հրապարակված գործուղման հրամանից, իսկ երբ կվերադառնա` տեղյակ չեն:

Քաղաքապետը, ըստ երեւույթին, որոշել է գլուխն ազատել Տիգրան Ավինյանի ծանր ներկայությունից եւ լիցքաթափվել եվրոպաներում՝ կտրվելով քաղաքային խնդիրներից ու ներքաղաքական գզվռտոցներից: Հատկապես որ քաղաքը վաղուց արդեն տեր չունի՝ 2-3 շաբաթն ի՞նչ է, որ քաղաքապետի բացակայությունը նկատեն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ