copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:51 21-10-2022

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանում ԵԱՀԿ դիտորդական առաքելության գործունեությանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է Հայաստանում ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության գործունեությանը։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Հայաստան ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելություն ուղարկելու հարցը երբեք չի քննարկվել՝ ԵԱՀԿ որոշումներ կայացնող ոչ մի հավաքական մարմնի կողմից, և արդյունքում ոչ մի որոշում չի կայացվել այս հարցի վերաբերյալ։

«Հետևաբար, ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելություն Հայաստանում կոչվող ցանկացած խումբ ԵԱՀԿ մանդատ չունի, չի կարող որևէ կերպ կապված լինել ԵԱՀԿ-ի հետ, և նրա ոչ մի արդյունք կամ զեկույց չի կարող ընդունվել որպես ԵԱՀԿ փաստաթուղթ»,- հայտնել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Պաշտոնական Բաքուն հայտնել է, որ Հայաստանի այսպես կոչված միակողմանի նախաձեռնությունը ոչ մասնավոր այց է` մի քանի մասնակից պետությունների կողմից, և այցի ցանկացած արդյունք կգնահատվի համապատասխան կերպով։

Միևնույն ժամանակ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնել է, որ ԵԱՀԿ նախագահության և քարտուղարության կողմից «նման անխոհեմ միակողմանի գործողությունը հակասում է ցանկացած պատասխանատու և վստահելի միջնորդության և վստահության ամրապնդման հիմնական սկզբունքներին»։

Պաշտոնական Բաքվի պնդմամբ` նման սկզբունքները պահանջում են կողմերի համաձայնությունը, միջնորդների անաչառությունը և պետությունների կողմից միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունների կատարումը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը