copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 19:19 20-10-2022

ԵՄ առաքելությունը սկսել է տեղակայվել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին․ Ժոզեպ Բորել

Եվրամիությունը հինգշաբթի սկսել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մշտադիտարկման առաքելության տեղակայումը, ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Այս առաքելության տեղակայումը սկսվել է այսօր»,- Բորելը լրագրողներին ասել է Բրյուսելում եվրոպական գագաթնաժողովի մեկնարկից առաջ։ Նա նաև ասել է, որ մտադիր է եվրոպացի առաջնորդներին տեղեկացնել այս առաքելության վերաբերյալ հոկտեմբերի 17-ին ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ ընդունված որոշման մասին։

Երկուշաբթի օրը ԵՄ ԱԳ նախարարները Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ պաշտոնապես հաստատել են Ադրբեջանի հետ սահմանին Հայաստան 40 դիտորդներ ուղարկելու հարցը։ ԵՄ-ն հաստատել է, որ դիտորդական առաքելությունը կտևի երկու ամիս։ Դրա տեղակայումն արագացնելու համար նախատեսվել է անձնակազմի տեղափոխում Վրաստանից։

Անցած ուրբաթ հաղորդվել էր, որ Եվրոպական միության տեխնիկական պատվիրակությունը ժամանել է Երևան՝ նախապատրաստելու Ադրբեջանի հետ սահմանին մոնիթորինգային առաքելության աշխատանքը։

Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն
19:00 ԱՆԻՖ-ի միլիարդների փոշիացման գործը հասավ դատարան․ ի՞նչ կապ ունի Տիգրան Ավինյանը սկանդալի հետ
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ