copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 08:20 20-10-2022

Բայդենը պատասխանել է հանրապետականների մեղադրանքներին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ռազմավարական պահուստից նավթի նոր թողարկումը քաղաքական դրդապատճառներ չունի Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախօրեին, և հանրապետականները, ովքեր մեղադրում են իրեն, քնած են վերջին ամիսներին։

«Խնդիրն այն է, որ այս տղաները քնած էին, ես չեմ հասկանում, թե որտեղ էին նրանք: Բենզինի գինը պետք է արտացոլի նավթի գինը», – ասել է Բայդենը Սպիտակ տանը:

Լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել հնչեղ գնահատականները, թե շուկայում նավթի նոր միջամտությունը կապված է կարևոր ընտրությունների նախաշեմին բենզինի գինը իջեցնելու ցանկության հետ, Բայդենը հերքել է քաղաքական ֆոնը։

«Վերջին չորս ամիսներին որտե՞ղ են եղել, ահա իմ պատասխանը,- ասել է նա՝ հավելելով,-Դա ամենևին էլ քաղաքական դրդապատճառներ չունի: Նպատակը խթանելն է այն, ինչ ես գովազդում եմ. որ ընկերությունները բավարար քանակությամբ բենզին արտադրեն և միևնույն ժամանակ շարժվեն այլընտրանքային էներգիայի զարգացման ուղղությամբ», – հավելել է Բայդենը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից