copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:44 17-10-2022

150 հազար դրամանոց գույք ձեռք բերելը դեռ չի նշանակում, որ ՀՀ անձնագիրն էլ հետն են տալիս․ Մնացական Բիչախչյան

Կառավարության շրջանառության մեջ դրած որոշման նախագծի համաձայն՝ Հայաստանի տնտեսության մեջ 150 000 դոլար ներդրած օտարերկրացիները կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Oragir.News–ի հետ զրույցում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանն ասա, որ իրականում ներդրում կատարելը ոչ թե քաղաքացիություն ստանալու երաշխիք է, այսինքն, ներդրում կատարեցիր կամ գույնք ձեռք բերեցիր՝ վերջ, դու անպայման կդառնաս ՀՀ քաղաքացի, այլ՝ պայման է։

«Քաղացիություն ստանալու հնրավորությունը օրենսդրությունը հստակ կարգավորում է, այսինքն, մյուս բոլոր դեպքերում, երբ անձը, որ իրավունք ունի դիմելու և քաղաքացիություն ստանալու համար, օրինակ, 3 տարի Հայաստանում բնակվելու դեպքում անձը կարող է դիմել քաղաքացիություն ստանալու համար, նույնպես պայմաններից մեկն է։ Ոչ մի տեղ գրված չի, որ եթե անձը, օրինակ, 3 տարի բնակվեց, ապա իրեն անպայման կշնորհվի քաղաքացիություն, ոչ մի տեղ գրված չէ, որ եթե անձը ամուսնացած է ՀՀ քաղաքացու հետ և 2 տարի հետո դիմել քաղաքացիության համար՝ նրան անպայման կշնորհվի քաղաքացություն, իրականում դա դիմելու պայման է։

Այսինքն, այդ դեպքում կարող է դիմել, կշնորհվի, թե ոչ, դրա կարգավորումը նույնպես օրենսդրությունը տվել է։ Քաղաքացիությունը շնորհվում է ՀՀ նախագահի կողմից և բոլոր նյութերը մինչ այդ ուղարկվում են ԱԱԾ, եթե անձը վտանգ կներկայացնի պետությանը, ուսումնասիրություն կլինի և ԱԱԾ-ն կտա բացասական եզրակացություն, այդ դեպքում քաղաքացիություն ստանալու դիմումը կմերժվի։

Այսինքն, մենք սա չպետք է շփոթենք քաղաքացիություն ստանալու երաշխիքի հետ։ Ոչ թե գույք ձեռք բերեցիր, ուրեմն երաշխք ունես, այլ իրավունք ունես դիմելու։

Այդ դեպքում՝ անձն ռիսկի է դիմում, եթե ուզում ես ներդրում կատարել ու դիմում ներկայացնել, բայց դիմումը կարող է մերժվի, ապա ինքնուրույն պետք է որոշում կայացնի»։

Ինչ վերաբերում է առկա ռիսկերին, ապա Բիչախչյանը նշեց, որ այդ ռիսկերի մասին հարցեր պետք է ուղղել կառավարությանը, մոտավոր պատկերացումով չենք կարող խոսել հնարավոր խնդիրների մասին։ «Նույն հաջողությամբ անձը կարող է գալ 3 տարի ապրել, 3 տարի անց դիմել քաղաքացիություն ստանալու համար, ու այն խնդիրներն ու մտահոգությունները այդ դեպքում էլ կարող են տեղին լինել, հիմա ի՞նչ է, վերցնենք «Քաղաքացության մասին օրենքը» ուժը կորցրա՞ծ ճանաչենք, ասենք վերջ, ինքը ռիսկային օրենք է ու չպե՞տք է գործի։

150 հազար դրամանոց գույք ձեռք բերելը չի նշանակում, որ ՀՀ անձնագիրն է հետն են տալիս, սա միայն պայման է, կարող ես դիմել, միգուցե մերժվես»։

Բիչախչյանը նաև նշեց, որ իր համար նույնպես անհասկանալի կետեր կան։ «Օրինակ, այն կետը, որ ասում է, թե 10 տարուց ոչ պակաս ժամկետում գույքը ձեռք բերելու դեպքում կարող է անձը դիմել, ինձ համար անհասկանալի է, եթե 10 տարի անց այդ գույքը վաճառեց, ինչ է տեղի ունենում քաղաքացիության հետ։ Սրա լուծումը չկա»։

Ինչ վերաբերում է 150 հազար դոլարի նիշի ցածր լինելուն՝ Բիչախչյանն ընդգծեց, որ մարդիկ կարող են առաջարկություն ներկայացնել այդ նիշը փոփոխելու վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան