Ներքին 3 տարի առաջ - 15:58 16-10-2022

Երևանի կանաչ տարածքները փուլ առ փուլ կվերադարձվեն քաղաքին. փոխքաղաքապետ Ավինյանն ավարտել է շրջայցը Քանաքեռ-Զեյթունով

Երևանի կանաչ տարածքները փուլ առ փուլ կվերադարձվեն քաղաքին և երևանցիներին։ «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ այս մասին հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ՀՀ մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանով կատարած շրջայցի ավարտին։

«Ավարտվեց շրջայցը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանով, որը հագեցած էր համայնքներում առկա տարաբնույթ խնդիրների քննարկմամբ։

Քանաքեռցիների, զեյթունցիների և մանումենտցիների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են բնակիչներին հուզող խնդիրներ և ներկայացվել են առաջիկա ծրագրերը։

Բնակիչներին անհանգստացնող հարցերը հիմնականում վերաբերում էին զավթված կանաչապատ տարածքներին։ Այս առումով հանրային շահը գերակա է մասնավորից, և կանաչ տարածքները փուլ առ փուլ կվերադարձվեն քաղաքին և երևանցիներին»,-նշել է Տիգրան Ավինյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից