Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 22:57 14-10-2022

Մեզ նման նախարար պետք չի․ Տիգրան Թորոսյան

Այսօր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ Գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որը վերաբերելու է բուհերի խոշորացմանը և մասնավորապես՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին միավորելու շուրջ հարցի քննարկմանը:

Համալսարանի կողմից գիտական խորհրդի նիստին հրավիրված են մասնակցելու ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար պրն. Վ. Դումանյանը։ Նիստին Դումանյանը չէր ներկայացել, Դումանյանի փոխարեն նիստին ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ով պատասխանում էր ուսանողների, դասախոսների և ծնողների հարցերին փորձում հիմնավորել կայանալիք որոշումները։

Նիստի ելույթում Տիգրան Թորոսյանն ասաց․ «Գաղտագողի պատրաստել կառավարության որոշում, գաղտագողի ընդունել այդ որոշումը և փաստի առաջ կանգնեցնել հինգ հազար հոգուց ավելի այս կոլեկտիվին։ Եթե նախարարը համարում է՝ ինքը մեր նախարարը չի, եթե այս համալսարանը նախարարությանը չի, եթե մարդիկ չեն հասկանում, որ հինգ հազար հոգուց ավել մարդկանց նկատմամբ պետք է տարրական վերաբերմունք, տարրական հարգանք, անկեղծ ասած համոզված եմ, որ մեզ նման նախարար պետք չէ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա