Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 22:48 14-10-2022

Եթե ՀՊՄՀ-ն այդքան լավ համալսարան է, ինչո՞ւ է 15 մասնագիտության գծով զրո ընդունելություն․ ԲՊՀ-ի ռեկտոր

Այսօր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ Գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որը վերաբերելու է բուհերի խոշորացմանը և մասնավորապես՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին միավորելու շուրջ հարցի քննարկմանը:

Համալսարանի կողմից գիտական խորհրդի նիստին հրավիրված են մասնակցելու ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար պրն. Վ. Դումանյանը։ Նիստին Դումանյանը չէր ներկայացել, Դումանյանի փոխարեն նիստին ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ով պատասխանում էր ուսանողների, դասախոսների և ծնողների հարցերին փորձում հիմնավորել կայանալիք որոշումները։

Նիստում Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի սոցիալական գիտությունների եւ սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանն ասաց․ «Իրոք մտածումմ եք, որ Մանկավարժականն այդքան լավն է, իրոք այդպես եք մտածում»։

Ակոպյանի դիտարկմանն էլ զուգահեռ ռեկտոր Հարությունյանն ասաց․ «Եթե ՀՊՄՀ-ն այդքան լավ համալսարան է, ինչո՞ւ է 15 մասնագիտության գծով զրո ընդունելություն, եթե այդքան ուժեղ է, մենք էլ ունենք անգլերեն ուսուցչի մասնագիտություն, իրենք էլ ունեն, ինչպե՞ս է, որ մեր մոտ 150 հոգի է դիմում և ընդունվում, իրենց մոտ 20-25»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին