copy image url
Միտք 2 տարի առաջ - 14:48 22-03-2024

Ո՞վ է ճիշտ` ՀՊՏՀ նախկին ռեկտոր Գալոյան Դիանա՞ն, թե՞ ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն

Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ո՞վ է ճիշտ` ՀՊՏՀ նախկին ռեկտոր Գալոյան Դիանա՞ն, թե՞ ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն:
Ուրեմն, Գալոյան Դիանան 2017թ գողություն է կատարել ԱՄՆ-ում «Նեյման Մարկուս» հագուստի խանութից, տեղում բռնվել և դատապարտվել է: Ընդ որում, Լոս Անջելեսի դատարանի վճռով Գալոյան Դիանային արգելվել է 90 մետրից ավելի մոտենալ «Նեյման Մարկուս» խանութներից որևէ մեկին:

Այսրոպեական Հ.Հ-ն 2018թ «պաշտպանել է» դոկտորական ատենախոսություն, որը ԵՊՀ կրոնի պատմության և տեսության ամբիոնի վարիչ Ավետիս Քալաշյանի որոշ աշխատությունների կրկնօրինակն է, այլ կերպ ասած` այսրոպեական Հ.Հ-ն գրագողություն է կատարել: Սակայն, ի տարբերություն Գալոյան Դիանայի, այսրոպեական Հ.Հ-ն չի դատապարտվել, իրեն լավ է զգում, առողջ ու երջանիկ է: Եթե մենք ԱՄՆ-ում ապրեինք, ապա այսրոպեական Հ.Հ-ն 90 մետրից ավելի չպետք է մոտենար Ավետիս Քալաշյանին, սակայն քանի որ մենք ապրում ենք Նոր Հայաստանում, այսրոպեական Հ.Հ-ն ... Ավետիս Քալաշյանի ղեկավարն է:

Ստացվում է, որ`
Այսրոպեական Հ.Հ-ն ճիշտ է, Գալոյան Դիանան` սխալ,
Նոր Հայաստանը ճիշտ է, ԱՄՆ-ն` սխալ,
Գրագողությունը ճիշտ է, գողությունը` սխալ:
Եվ, ուրեմն, գրագողացեք, պարոնայք, անխնա գրագողացեք»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում