copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:30 13-10-2022

Գործ ունենք ՀՀ հերթական դիվանագիտական ապաշնորհության հետ, ինչն անհասկանալի է դարձնում Լավրովի հետ հանդիպմանը Միրզոյանի պահվածքի վերաբերյալ հրճվանքը․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների երեկվա հանդիպմանն ու դրան հայ հասարակության արձագանքին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

Եթե մի կողմ դնենք Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի խրոխտ «մուննաթը» (որի համար չգիտես ինչու ուրախացել են հայ լսարանի սրտները հովացնող ցուցադրական պոզան արդյունավետ դիվանագիտությունից էդպես էլ չտարբերող մարդիկ), ապա այսօր, հոկտեմբերի 13-ին, Միրզոյան֊Լավրով հանդիպումից հրապարակված դրվագի չոր դիվանագիտական արդյունքը հետեւյալն է.

1. Լավրովն ասել է, որ Հայաստանի դիմումից անմիջապես հետո ՀԱՊԿ֊ը գագաթնաժողով է հավաքել, Հայաստան ուղարկել կազմակերպության գլխավոր քարտուղարին եւ շտաբի ղեկավարին, որոնք մեկ ամիս կամ մեկ ամսից ավելի է, ինչ առաջարկել են դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանային տարածք, սակայն դա տեղի չի ունեցել միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ֊ի նախագահող երկիրը՝ Հայաստանի մինչեւ հիմա «ազատ ժամանակ» չի գտել համապատասխան նիստ կազմակերպելու համար

2. Միրզոյանը հակադարձել է, ասելով, որ փորձել են ՀԱՊԿ նիստ հրավիրել, բայց մասնակիցների ժամանակացույցերը դա թույլ չեն տալիս

3. Լավրովն ասել է, որ կոնկրետ ժամկետով առաջարկ չեն ստացել, եւ որ ամեն պահի պատրաստ են օնլայն ռեժիմով նման գագաթնաժողով ունենալ։

Եւ այսպես, երկու տարբերակ է հնարավոր.

ԿԱՄ՝ ռուսները ստում են, եւ Հայաստանը դեռ մեկ ամիս առաջ հստակ ժամկետով նշանակել է ՀԱՊԿ֊ի նիստ՝ դիտորդական առաքելության ուղարկման օրակարգով, որին ռուսները եւ կազմակերպության մյուս անդամները չեն արձագանքել, բայց Միրզոյանը դա չբացահայտեց (իսկ դա ապացուցելը շատ հեշտ է, եթե կան համապատասխան փաստաթղթեր)։

ԿԱՄ՝ Հայաստանը նման նիստ չի կազմակերպել եւ առիթ է տալիս ՀԱՊԿ֊ին իր անընդունելի պասիվության համար մեղադրել նախագահող Հայաստանին։

Երկու դեպքում էլ մենք գործ ունենք Հայաստանի հերթական դիվանագիտական ապաշնորհության եւ պարտության հետ, ինչն առավել անհասկանալի է դարձնում Միրզոյանի պահվածքի վերաբերյալ Փաշինյանի կողմնակիցների հրճվանքը։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից