copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:31 12-10-2022

Վեհափառի և հանրապետության նախագահների հանդիպում դեռևս չի պլանավորվում․ Տեր Եսայի քահանա Արթենյան

Առաջիկա օրերին Վեհափառի և հանրապետության նախագահների հանդիպում դեռևս չի պլանավորվում։ Oragir.news-ի հետ զրույցում այս մասին ասաց Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով Վեհափառի և ՀՀ նախագահների՝ առաջիկա հնարավոր հանդիպման վերաբերյալ հարցին։

«Առաջիկայում, երբ լինի այդ հանդիպումը, ըստ անհրաժեշտության մենք կլուսաբանենք։ Այս պահին որևէ հստակ ժամկետ ասել չեմ կարող»,- ասաց նա։

Անդրադառնալով հանդիպման ժամանակահատվածի երկարաձգման վերաբերյալ հարցին՝ Տեր Եսայի քահանա Արթենյանն ասաց, որ «չի կարող ասել, թե որոնք են ձգձգման պատճառները, կամ արդյոք այդ ժամանակահատվածը երկարաձգված է»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մայր Աթոռից հայտարարել էին, որ Վեհափառ հայրապետն առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող