copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:05 11-10-2022

Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակը մեղադրել է Հայաստանին

Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում հերթական անգամ տեղ են գտել Հայաստանին ուղղված մեղադրանքներ են։ Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ տարածված հայտարարության մեջ նշվել է, որ Հայաստանն այսպես կոչված փորձում է հակամարտության նոր օջախ ստեղծել։

Հայտարարության համաձայն՝ «Հայաստանի զինված ուժերը վերջին շրջանում գրեթե ամեն օր սահմանի տարբեր ուղղություններով գնդակոծում են Ադրբեջանի դիրքերը՝ փորձելով սրել իրավիճակը և ստեղծել հակամարտության նոր օջախ»։

Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակը մեղադրել է Հայաստանին՝ «դիվերսիոն խմբերի միջոցով» Ադրբեջանի Դաշքեսանի և Արցախի Հանրապետության՝ Բաքվի վերահսկողությանը հանձնված Քարվաճառի (Քելբաջար-խմբ) շրջանների տարածքում ականապատումներ իրականացնելու համար, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքի և առողջության համար։

«Մենք բազմիցս խստորեն դատապարտել ենք Հայաստանի կողմից նման սադրիչ գործողությունները, որոնք խարխլում են երկու երկրների միջև խաղաղ բանակցությունները, ինչպես նաև կոչեր ենք հնչեցրել համապատասխան միջազգային կառույցներին։ Սակայն քանի որ միջազգային մակարդակով Հայաստանի դեմ պատասխանատվություն սահմանող միջոցներ դեռ չեն ձեռնարկվել, վերջինս շարունակում է հարձակումները Ադրբեջանի տարածքի և խաղաղ բնակչության վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ հայտարարության մեջ ուշադրություն է հրավիրվել այն բանին, որ նման քայլերը վնասում են վերակառուցման և շինարարության գործընթացին, տարածաշրջանում խաղաողության հաստատմանը, ինչպես նաև խոչընդոտում են մարդու իրավունքների և ազատությունների ապահովմանը։

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
23:15 Անձնական ընկերություն չեմ արել, բայց միշտ լավն եմ լսել իր մասին. Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել
16:55 Արարատի մարզում «ՎԱԶ 2121»-ը հայտնվել է արգելապատնեշների վրա, իսկ Ford-ը կորցրել է կառավարումը․ կան վիրավորներ
19:14 Դերասանուհի Անիտա Ավետիսյանն ու ամուսինը հայտնել են առաջնեկի սեռը
15:35 Ալեքսանդր Բաբասյանը ամուսնանու՞մ է. համացանցում կադրեր են տարածվել
15:27 Ձերբակալվել է Պուտինին քննադատող Սեմյոն Սկրեպեցկու սպանության գլխավոր կասկածյալը