Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:15 10-10-2022

Ֆրանսիայի Սենատը կոչ է անում երկրի կառավարությանը քննարկել Արցախում հումանիտար գրասենյակ ստեղծելու հարցը

Սենատը նաև կոչ է անում աջակցություն ցուցաբերել Հայաստանին` տարածքային ամբողջականության պահպանման նպատակով նրա պաշտպանունակության ուժեղացման հարցում:

Բանաձևի հեղինակներ միջնորդում են Ֆրանսիայի կառավարությանը երաշխավորել հայ բնակչության և Հայաստանի անվտանգությունը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում` առաջարկելով այդ նպատակով միջազգային ուժեր տեղակայել, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։

Սենատորները հաստատում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը, ինչը հնարավոր կլինի օգտագործել որպես գործիք բանակցություններին՝ տևական խաղաղություն հաստատելու համար։

Ամենից շատ դիտված