Սպորտ 3 տարի առաջ - 01:28 10-10-2022

Շեյխերի սպորտային ֆանտազիաները. երբ անհնարին ոչինչ չկա

Ժամանակակից սպորտում արաբական աշխարհը մեծ դեր է խաղում։ Բացի այն, որ ֆուտբոլի Աշխարհի 2022 թվականի առաջնությունն անցկացվելու է Քաթարում, շեյխերը շարունակում են մեծածավալ ծրագրեր իրականացնել սպորտում։ Կամբոջայում կայացած Ասիայի Օլիմպիական կոմիտեի հերթական նիստում որոշվել է, որ 2029 թվականի ձմեռային ասիական խաղերը կայանալու են Սաուդյան Արաբիայում։ Պարզապես պետք է հիշեցնել, որ Սաուդյան Արաբիայում «ամենացուրտ» եղանակը հունվարին է՝ +22 աստիճան։

Այս մեծածավալ ծրագիրը մաս է կազմում «ապագայի ծրագրի»։ Սաուդիան Արաբիան նախատեսում է «ապագայի» քաղաք կառուցել՝ Նեոմ անվանումով։

Քամու և արևային էներգիայով սնուցվող նոր քաղաքում, որն, ի դեպ, կառուցվելու է մեծամասամբ անապատային տարածքում, նախատեսվում է կառուցել արհեստական ձյունածածկ հատված։ Հենց այդտեղ էլ կայանալու են ձմեռային խաղերը։ Դահուկասպորտային կոմպլեքսը նախատեսվում է կառուցել 2026 թվականին։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից