copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 12:04 09-10-2022

Մանուէլ Պետրոսյանը հաղթեց ChessMood մրցաշարում

Ծաղկաձորում կայացած ChessMood շախմատային միջազգային երկրորդ մրցաշարի հաղթողը Մանուէլ Պետրոսյանն է:

Մրցաշարի վերջին` 9-րդ տուրում Մանուէլ Պետրոսյանը կիսեց միավորը Շանթ Սարգսյանի հետ: Առաջատարների շարքում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեց միայն Տիգրան Պետրոսյանը:

9 հնարավորից հավաքելով 7,5 միավոր Մանուէլ Պետրոսյանը միայն լրացուցիչ միավորներով դարձավ մրցաշարի հաղթող: Նույնքան միավոր էր հավաքել նաև Իրանից Ամիրռեզա Բալան:

Շանթ Սարգսյանը 4-րդն է, Տիգրան Պետրոսյանը` 5-րդը:

ChessMood երկրորդ միջազգային մրցաշարի A ենթախմբին այս տարի մասնակցում էր 84 շախմատիստ Հայաստանից, Իրանից, Ֆրանսիայից, Վրաստանից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից