copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 09:01 08-10-2022

Ուշ լինի, նուշ լինի՞. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․
«Փաստ» թերթի տեղեկություններով, գործող իշխանությունները նախապես պլանավորած են եղել Անկախության տոնի հետ կապված պետական ողջ համակարգին պարգևավճար տրամադրել, սակայն ինչ-ինչ պատճառներով դա տեղի չի ունեցել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, գերատեսչությունների ղեկավարներն ու աշխատակազմերի ղեկավարները արդարացել են՝ նշելով, որ պարգևատրում չի եղել՝ կապված երկրում տիրող վիճակի հետ, քանի որ ռեսուրսներն ու հնարավորություններն ուղղվել են այդ պահին առաջնային հանդիսացող խնդիրների լուծմանը։

Թերթի հետ զրույցում պետական համակարգի պաշտոնյաներից մեկն ասել է, որ պարգևավճարների հետ կապված լուրջ դժգոհություն կա ողջ համակարգում։ Կառավարության մեր աղբյուրն իր հերթին փոխանցում է, որ վարչապետի աշխատակազմից գերատեսչություններին փոխանցվել է, որ պարգևավճար լինելու է, ուղղակի ներկայում ճշտվում են ժամկետները. նախնական տեղեկություններով, հնարավոր է, որ արդեն նոյեմբերին նշյալ «բացը» լրացվի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ