copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:50 07-10-2022

Դատական համակարգի վերին արտի ցորենը. կրտսեր Չիչոյանի «իրավունքի ուժով» իրականացրած արդարադատությունը՝ լուրջ ական

ԲԴԽ նախագահի ժ/պ Սերգեյ Չիչոյանի եղբորորդին նորանկախ Հայաստանի պատմության մեջ թերևս միակ դատավորն է, որը նշանակվել է ոչ թե օրենքով սահմանված կարգով՝ նախագահի կողմից ուղիղ նշանակմամբ, այլ իրավունքի ուժով:

Այս հանգամանքը, իհարկե, մեծ ական է Ժորա Չիչոյանի գործունեության հիմքում, դժվար է պատկերացնել, որ օրերից մի օր «իրավունքի ուժով» նշանակումը վիճարկելու դեպքում ինչ է լինելու նրա իրականացրած արդարադատության հետ, ինչ ճակատագիր է սպասվում հանուն ՀՀ նրա կայացրած մեղադրական կամ արդարացման դատական ակտերի հետ:

Հիշեցնենք, որ oragir.news-ը ավելի վաղ անդրադարձել էր նախագահի կողմից՝ մի շարք դատավորների նշանակումների մասին հրամանագրեր չստորագրելու նախադեպերին, որոնք տարբեր պատճառաբանություններ էին ունենում՝ կոռուպցիոն սխեմաների բացահայտում, բացասական եզրակացություն և այլն:

Բոլոր այդ դեպքերում դատավորների թեկնածությունը հանվում էր ցուցակից, իսկ Չիչոյանի եղբորորդին որպես «վերին արտի ցորեն», իրավունքի ուժով նշանակվեց և երդվեց ոչ թե նախագահի նստավայրում, այլ ԲԴԽ-ում:

Նկատենք, որ նախ նախագահի կողմից դատավոր նշանակելը փոխկապակցվում է սահմանադրական այն դրույթի հետ, որ նախագահը կարող է 3-օրյա ժամկետում իր առարկություններով դիմել միջնորդություն ներկայացրած մարմին, և եթե վերջինս ընդունում է առարկությունները, նշանակում չի լինում, իսկ եթե չի ընդունում, ապա նախագահը կամ ստորագրում է հրամանագիրը, կամ դիմում է ՍԴ:

Եթե ոչ ստորագրում է, ոչ էլ դիմում ՍԴ, ապա «իրավունքի ուժով» դատավորը համարվում է նշանակված:

Ներկայումս, սակայն, մեկ այլ հակասահմանադրական պրակտիկա է ձևավորվել՝ նախագահը վերադարձնում է այնպիսի առարկություններով, որոնք անմիջական կապ չունեն սահմանադրականության հետ, առավելապես առնչվում են զուտ օրենսդրական դրույթների յուրովի մեկնաբանությանը, իսկ ԲԴԽ-ն լռելյայն ընդունում է առարկությունները, ինչը բացահայտ ցույց է տալիս, որ գործադիր իշխանության թելադրանքով գործարկվում է իբր նախագահի ինքնուրույնությունը ցուցադրելու և այն հարգելու իմիտացիա:

Գործնականում գործադիր իշխանությունը նախագահի միջոցով իր ուղղումներն է անում՝ առանց իբր միջամտելու ԲԴԽ-ի որոշումներին, ինչը աբսուրդ է:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը