Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:30 06-10-2022

Հայաստանի անկախության տոնի ոդիսականը․ երբ է Նիկոլ Փաշինյանը տեղեկացել պատերազմի մասին

Արդյո՞ք Անկախության օրվա միջոցառումները չեղարկվել են, և ծախսած գումարները կվերադարձվե՞ն բյուջե․ Oragir.news-ը հարցում էր ուղարկել Կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ տեղեկանալու, թե Հայաստանի Անկախության 31-ամյակին նվիրված միջոցառումները, որոնք, ըստ հնչած հայտարարությունների, հետաձգվել էին թշնամու սանձազերծած պատերազմի պատճառով, արդյո՞ք անցկացվելու են, թե՞ աշխատակազմը մտադիր է չեղարկել դրան։

Հիշեցնենք, որ Գառնիում պետք է տեղի ունենար «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որի կազմակերպման համար Կառավարությունը մեկ անձից գնման ընթացակարգով 155 մլն դրամի ծառայություններ է ձեռք բերել։

Հարցմամբ հետաքրքրվել էինք՝ միջոցառումը կայանալո՞ւ է, թե՞ ոչ, ե՞րբ, եթե չի կայանալու, գումարի վերադարձ լինելո՞ւ է, թե՞ ոչ, ի՞նչ չափով։

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը հայտնել է, որ մրցանակաբաշխության անցկացման նոր օր նախատեսված չէ, այժմ ընթանում են աշխատանքների հանձնման-ընդունման աշխատանքներ, կատարված ծախսերի ամբողջական ծավալը և դրա գումարային արտահայտությունը դեռևս ամբողջացված չէ։

Հիշեցնենք, որ նախատեսվում էր նաև համերգ Հանրապետության հրապարակում, որի ժամանակ ելույթ պետք է ունենային Վահագն Հայրապետյանը և Հայկ Ղևոնդյանը` «Սպիտակցի Հայկոն»։ Այս միջոցառումը պետբյուջեի վրա պետք է արժենար 600 մլն դրամ՝ ըստ գնման մրցույթի։

Մեզ պատասխանել են, որ Անկախության հռչակման տարեդարձին նվիրված այլ միջոցառումների կազմակերպման նպատակով հայտարարվել էր երկփուլ մրցույթ, որը դեռևս հուլիսի 21-ին, մրցույթը գնահատող հանձնաժողովի որոշմամբ, կազմակերպված գնման ընթացակարգը հայտարարվել է չկայացած, և պայմանագիր չի կնքվել։

Կառավարությունից, սակայն, չեն մանրամասնում, թե ինչու դեռևս հուլիսին մրցույթը չկայացած է հայտարարվել, փոխարենը մեզ ուղղորդում են gnumner.am կայք։

Իսկ սա էլ հիմք է տալիս ենթադրելու, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը դեռևս հուլիսին տեղեկացված է եղել, որ սեպտեմբերի կեսին տեղի են ունենալու այնպիսի զարգացումներ, որոնք Հայաստանի անկախության տոնի միջոցառումները չեղարկելու են։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ