copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 20:03 28-09-2022

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները հատուկ նշանակության ստորաբաժանումների վարժանքներ կանցկացնեն

Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության առաջին փոխնախարար Քերիմ Վելիևն սեպտեմբերի 28-ին պաշտոնական այցով ժամանել է Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարություն։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ Վելիևը հանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար Գիորգի Մատիաշվիլիի հետ։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ապահովման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև երկկողմ ռազմական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային տնտեսական նախագծերի անվտանգության ապահովման, ռազմատեխնիկական, ռազմակրթական, ռազմաբժշկական և այլ ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ։

Պաշտոնյաները շեշտել են, որ Ադրբեջանի և Վրաստանի զինված ուժերի միջև անցկացվող համատեղ զորավարժությունները, համաժողովներն ու վարժանքները կրում են պարբերական բնույթ և ուշադրություն հրավիրել այդ միջոցառումների անցկացման կարևորությանը ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ձևաչափով, ինչպես նաև ՆԱՏՕ-ի շրջանակներում:

Կողմերը քննարկել են այս տարվա հոկտեմբերին կայանալիք Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև «Կովկասյան արծիվ-2022» անունը կրող հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժությունների նախապատրաստմանը, ինչպես նաև «Կովկասյան արծիվ-2023» համատեղ վարժանքների կազմակերպմանը վերաբերող հարցերի շրջանակ։ Բացի այդ նշվել է, որ համատեղ զորավարժությունները լայն հնարավորություններ են ստեղծում երկու երկրների զինված ուժերի փոխգործակցության և մարտական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև փորձի փոխանակման համար։

Հանդիպման մասնակիցները վերահաստատել են իրենց փոխադարձ աջակցությունը երկու երկրների տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը։ Նշվել է, որ Բաքվի և Թբիլիսիի հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի։

Հանդիպմանն ընդգծվել է, որ ադրբեջանա-վրացական ռազմական համագործակցությունն ուղղված է տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից