copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:44 28-09-2022

Վերին Գետաշենում 7 փողոց առաջին անգամ ասֆալտապատվում է

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վերին Գետաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում է 7 փողոց՝ 2 կիլոմետր երկարությամբ եւ 9300 քառակուսի մետր մակերեսով։

Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է 115 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերի 15-ից եւ կավարտվեն այս տարվա ընթացքում։
Ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել Ա թաղամասի 4-րդ, 8-րդ, Բ թաղամասի 2-րդ, 4-րդ, 6-րդ, 9-րդ, 13-րդ փողոցները։

«2022 թվականի սեպտեմբերի 28-ի դրությամբ ավարտվել են հողային աշխատանքները բոլոր փողոցներում, տեղադրվում է ավազակոպճային շերտը, փողոցները նախապատրաստվում են ասֆալտապատման։ Բոլոր փողոցները գյուղի կենտրոնական ճանապարհին միացող երկրորդական փողոցներ են, որոնք ասֆալտապատվում են առաջին անգամ։ Այս կենսական նշանակության ծրագրի իրականացման շնորհիվ այդ թաղամասերի հարյուրավոր ընտանիքներ արդեն կօգտվեն հիմնանորոգված ու բարեկարգ ճանապարհներից»,-ներկայացրեց Վերին Գետաշենի վարչական ղեկավար Տիգրան Մուրադյանը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում