copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 07:56 27-09-2022

Զասը նախատեսվածից շո՞ւտ է մեկնել Հայաստանից․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Սեպտեմբերի 20-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Երեւան, նախատեսված էր, որ մնալու են 5 օր՝ մինչեւ սեպտեմբերի 25-ը։ Նպատակը՝ «ուսումնասիրել իրավիճակը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, առաջարկներ ներկայացնել՝ առկա լարվածությունը թուլացնելու համար»։ Ենթադրվում էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին պետության ղեկավարը կընդունի։ Ի վերջո, սահմանային լարվածության թուլացմում այսօր առաջնահերթ խնդիր է, սակայն Փաշինյանը չի ընդունել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին։ Եվ նրա՝ Երեւան ժամանելուց 2 օր անց մեկնել է Նյու Յորք, որտեղ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում, հանդիպում ունեցավ ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի թիվ մեկ թշնամու՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

Իսկ այդ ընթացքում Հայաստանում Զասը հանդիպումներ էր ունենում երկրորդ էշելոնի չինովնիկների հետ՝ փոխարտգործնախարար, ԱԽ քարտուղար, ԳՇ պետ։ Երեկ տեղեկություններ էին շրջանառվում, թե Փաշինյանի նյույորքյան հանդիպման մասին տեղեկանալով՝ Զասը նախատեսվածից մի քանի օր շուտ մեկնել է Հայաստանից։ Թե կոնկրետ որ օրն է մեկնել, ԱԳՆ-ից չհաջողվեց պարզել։ Փաստ է, որ սեպտեմբերի 22-ից հետո Զասը ոչ մի հանդիպման չի մասնակցել, նրա մասնակցությամբ որեւէ միջոցառման մասին հաղորդագրություն չի տարածվել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ