copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 07:53 27-09-2022

Որոշել են գիշերը հավաքվել Եռաբլուրում և թույլ չտալ այս իշխանության ներկայացուցիչների մուտքը պանթեոն. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Այսօր լրանում է 2020 թ․ աղետալի պատերազմի 2 տարին։ Ամեն տարի այս օրը պաշտոնյաները, քաղաքական գործիչներն այցելում են Եռաբլուր՝ ի հիշատակ պատերազմում նահատակված հերոսների։ Այս տարի զոհված զինծառայողների հարազատներից ոմանք որոշել են նախօրեին գիշերը հավաքվել Եռաբլուրում եւ թույլ չտալ այս իշխանության ներկայացուցիչների մուտքը պանթեոն։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքից մեկնել է Ֆրանսիա՝ նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման, եւ հայտնի չէ՝ կհասցնի՞ վերադառնալ ու այցելել Եռաբլուր։ Թեեւ չենք զարմանա, եթե պարզվի, որ այս սպոնտան այցը Ֆրանսիա կազմակերպվել է սեպտեմբերի 27-ին Եռաբլուր գնալու պարտականությունից եւ տհաճ իրավիճակներից խուսափելու համար»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
23:46 Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց պատի կառուցումը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին