copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:37 26-09-2022

Ռազմական գործողություններից հետո Ջերմուկի հյուրատներն ու առողջարանները այցելուներ չունեն

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առողջարանային Ջերմուկ քաղաքը իր հանքային ջրերով հայտնվել է վտանգի տակ։ Տուժել են հյուրատներ, անտառներ, ճոպանուղին։ Ջերմուկում գտնվող հյուրատները,առողջարանները, որոնք կարևոր տնտեսական բաղադրիչ են մեծ վնասներ են կրել։ Երեք հյուրատուն և մեկ առողջարան է տուժել հրթիռակոծման հետևանքով։ Ռազմական գործողություններից հետո հյուրատներն ու հյուրանոցներն այցելուներ չունեն, թեև գնային փոփոխություններ, ըստ էության, տեղի չեն ունեցել։ Մինչ պատերազմը և դրանից առաջ այցելուներ բավականին շատ են եղել, իսկ այժմ այցելուների հոսքը նվազել է։ Աշխատակիցները շարունակում են աշխատել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ անորոշ և վտանգավոր։ Իշխանությունների կողմից որևէ որոշակի արձագանք չկա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանը սանձազերծեց ռազմական գործողություններ, ինչի արդյունքում Ջերմուկ քաղաքը հրթիռակոծվեց։

Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն
19:00 ԱՆԻՖ-ի միլիարդների փոշիացման գործը հասավ դատարան․ ի՞նչ կապ ունի Տիգրան Ավինյանը սկանդալի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի