copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:20 26-09-2022

ԱՍՀ և ՏԿԵ նախարարները քննարկել են տեղահանված քաղաքացիներին սոցիալական աջակցությանն ուղղված հարցերը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր հանդիպում են ունեցել Հայաստանում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակում նախարարությունների կողմից տարվող աշխատանքներին, այդ թվում՝ տեղահանված քաղաքացիներին սոցիալական աջակցության տրամադրմանը, «Առաջնային կարիքի հաշվառման» և «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ» հարթակների գործարկմանը, միջազգային գործընկերների հետ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել վերջիններիս՝ հատկապես ճգնաժամային իրավիճակներում ՀՀ կառավարության կողքին լինելու և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար։

«Գործընկեր գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքը կարող ենք կազմակերպել երեք ուղղությամբ՝ ՏԿԵ նախարարության հետ համատեղ ծրագրերի իրականացում՝ ուղղված խոցելի համայնքներին և Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ճգնաժամային իրավիճակում հայտնված մարզերին, երկրորդ՝ միջազգային գործընկերների ներգրավում՝ պետական գործող ծրագրերում և երրորդ՝ տեղահանվածներին աջակցության տրամադրում՝ ըստ առաջնահերթությունների»,- մանրամասնել է ԱՍՀ նախարարը։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ևս ընդգծել է համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետության դերը և հավելել․
«Նախարարությունները, մարզպետարանների և համայնքների հետ համագործակցությամբ, շարունակում են անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել՝ առկա խնդիրների վերհանման և նպատակաուղղված, թիրախային լուծումներ տալու ուղղությամբ։ Տեղահանվածներին առնչվող հրատապ հարցերից բացի, կան նաև երկարաժամկետ լուծում պահանջող խնդիրներ, որոնց ուղղությամբ ևս քայլեր են ձեռնարկվում»։

Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում քննարկվել են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների առաջարկները, նրանց կողմից արձանագրված խնդիրները, համագործակցության տարբերակները։

Վերջիններս պատրաստակամություն են հայտնել՝ ներդնել ռեսուրսներ և ջանքեր՝ ըստ անհրաժեշտության թիրախային ու հասցեական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը