copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:20 25-09-2022

ՀՀ-ի ծախու իշխանությունը թշնամական թուրքիային է հանձնել քուրդ երկու զինյալի․ Ի՞նչ է սա նշանակում

Լուրը հաստատեցի նաև քրդական հավաստի աղբյուրներից։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Լրագրող, մեկնաբան Աբրահամ Գասպարյանը։

Այո՛, Հայաստանի ծախու իշխանությունը թշնամական թուրքիային է հանձնել Քրդստանի բանվորական կուսակցության երկու զինյալի։

Ի՞նչ է սա նշանակում.

1- ՀՀ իշխանությունը զավթած խունտան ամբողջությամբ ցանկանում է հաճոյանալ թուրքիայի իշխանությանը՝ Պրահայում հոկտեմբերին սպասվող էրդողան-փաշինյան հնարավոր հանդիպմանն ընդառաջ,

2- Հայաստանի իշխանությունը փորձում է ապահովել թուրքիայի չեզոք դիրքորոշումը կամ ճնշումն ադրբեջանի նկատմամբ, երբ ՀԱՊԿ մոնիտորինգային պատվիրակությունն այսօր մեկնի ՀՀ-ից, և պաշտոնական բաքուն, օգտվելով առիթից, նախաձեռնի լայնածավալ ռազմական գործողություններ,

3- տնտեսական վատթարացող պայմանների և Հունաստանի հետ հարաբերությունների գերլարման ֆոնին էրդողանը «հավաքում» է սեփական իշխանության լեգիտիմության լրացուցիչ հիմքեր՝ բոլոր պետությունների հետ գնալով քաղաքական առևտրի՝ Սկանդինավյան երկրներից մինչև հարավային Կովկաս։

Հ.Գ. Քուրդ ժողովուրդը մեզ բարեկամ է։ Ոչ մի իշխանություն չի կարող սեպ խրել մեր ժողովուրդների միջև։ Հայաստանի իշխանության այս չհաշվարկված քայլը արկածախնդրություն է, պարունակում է քաղաքական ու անվտանգային լուրջ ռիսկեր։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը